Նավթի համաշխարհային գներն աճում են
21/03/2019 10:14

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի  մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,59 դոլարով՝ հասնելով մինչև 68,3 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,8 դոլարով և կազմում է 59.83 դոլար մեկ բարելի դիմաց։

Նավթի համաշխարհային գներն աճում են