.jpg)
22/03/2019 18:55
Վառանը գործընկերներին հայտնել է, որ ամռանը ցանկանում է հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վառանը կարող է հեռանալ իսպանական ակումբից:
Marca-ի տվյալով՝ ֆրանսիացին ակումբում իր գործընկերներին հայտնել է, որ ամռանը մտադիր է հեռանալ «Ռեալից»: Վառանը հոգնել է մադրիդյան ակումբի մթնոլորտից և կցանկանար իրեն փորձել նոր ակումբում:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կցանկանար պահել պաշտպանին, սակայն գիտակցում է, որ չի կարող ստիպել Վառանին մնալ ակումբում: