.jpg)
22/03/2019 18:13
Ֆրանսիայում ռելսերից բեռնատար գնացք է դուրս եկել. այն տեղափոխում էր թունավոր նյութեր
Ֆրանսիայի Լանդի դեպարտամենտում ռելսերից բեռնատար գնացք է դուրս եկել: Այն տեղափոխում էր ամոնիակ և սոդա, ասվում է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թունավոր նյութեր տեղափոխող 10 վագոններից միայն երեքն են դուրս եկել ռելսերից: Մասնավորապես, ռելսերից դուրս է եկել 32 տոննա ամոնիակով վագոնը: Արտահոսքից հաջողվել է խուսափել:
Երկու այլ վագոնները բեռնված էին 66 և 67 տոննա սոդայով:
Իշխանությունները բնակիչներին հորդորում են շրջանցել միջադեպի տարածքը: