Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե. ԱԱԾ տնօրեն
22/03/2019 12:01

Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե. ԱԱԾ տնօրեն

Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, տարբեր ոլորտներում 234 մլն դրամի շրջանառությունն այժմ ստուգվում է։

Ի պատասխան պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցի, Ա.Վանեցյանը հրաժարվեց կանխատեսել, թե որքան գումար կվերադարձվի պետբյուջե և խոստացավ, որ դրանք շատ կլինեն։

«Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է ու նաև պետք է հասկանանք, որ աշխատելու ենք, որ որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների դեպքեր չլինեն», - նշեց ԱԱԾ տնօրենը։

Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե. ԱԱԾ տնօրեն