22/03/2019 13:52
10 ամսվա մեջ ոչ մի առաջընթաց չենք տեսել մարզում. Արարատի մարզի բնակիչներ
Հեղափոխության մասնակիցները պաշտոններ են զբաղեցնում՝ կեսից շատն իրենց տեղում չգտնվելով, և հիմա երբ ժողովուրդը բողոքում է, լռություն է, լրագրողների հետ զրույցում ասաց դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը։
«Ասում են՝ սպասեք, մարդկանց շանս ենք տալիս, թող աշխատեն», - ասաց ակցիայի մասնակիցը։
«Մեր մարզում դրական տեղաշարժ ընդհանրապես չկա, հաստատ չկա, եթե սխալ եմ ասում, թող մյուսներն արձագանքեն», - ասաց ակցիայի մասնակիցն, ով ներկայացավ Վեդիի բնակիչ։
«Այս 10 ամսվա մեջ ոչ մի առաջընթաց չենք տեսել», - արձագանքեցին ակցիայի մասնակիցները։
Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց, վերջիններս պնդում են, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է ընտրվել։