22/03/2019 11:58
Սկսում է կասկածելի դառնալ՝ կլինի՞ մարդ, որը կուզենա. Մարությանը՝ Ազատության հրապարակի ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին
Ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ինչպիսին է սեյսմիկ իրավիճակը։
«Սեյսմիկ գնահատում չի իրականացվել այս պահին, դիմակայունության ուսումնասիորթյուն կայացվել է շահագործումից առաջ», - ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի մեջ մանրամասն ներկայացված կլինի, թե օդափոխության համակարգի, թե հակահրդեհային համակարգի մասին։
«Այս բոլորը, որ ներառենք պայմանագրի մեջ, իսկ մենք բոլորը ներառելու ենք, այդ դեպքում, իրոք, արդեն սկսում է կասկածելի դառնալ կլինի՞ մարդ, որը կուզենա այս ամեն ինչն իրականացնի, թե ոչ», - ասաց Մարությանը։
Նա ընդգծեց՝ եթե չլինի, կհասկանան, որ այն գումարները, որը բերում է կառույցը, այդքան էլ վատ չէ։
«Իսկ եթե լինի, կհականանք, որ տեղ կա աճելու», - նշեց քաղաքապետը։