23/03/2019 11:50
Եթե քայլում ենք, աղբի մեջ չպետք է քայլենք. Աննա Հակոբյան (Տեսանյութ)
Հայաստանը մեր երկիրն է, և մենք, եթե քայլում ենք, աղբի մեջ չպետք է քայլենք, այսօր համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Նա նշեց, որ պաշտոնյաների՝ շաբաթօրյակին մասնակցությունը չի կարող ազդեցություն չունենալ քաղաքացիների մասնակցության վրա։
«Դա լավ օրինակ է, չի կարող վարակիչ չլինել։ Այն, ինչ մենք տեսնում ենք մեր քաղաքի կենտրոնից հեռու, ուղղակի սարսափելի է», - ասաց վարչապետի տիկինը։
Նա նշեց, որ իր փոքրիկ դստերը պատրաստվում է բացատրել՝ այսօր ինչ օր է, որպեսզի երեխան ևս սովորի չկեղտոտել շրջապատը։