.png)
25/03/2019 16:10
Կանտեն՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին. «Ես նպատակներ ունեմ «Չելսիում»»
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մեկնաբանել է «Ռեալի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությունների մասին լուրը:
– Ես «Չելսիում» եմ, և այստեղ ես իմ նպատակներն ունեմ: Նշանակություն չունի, թե այլոք ինչ են ասում:
– Ինչպե՞ս կարձագանքեք, եթե ձեզ զանգահարի Զինեդին Զիդանը:
– Դա կարևոր չէ, ես «Չելսիում» եմ և ամբողջ ուշադրությունս թիմի վրա է, – ասել է Կանտեն RTL France-ի եթերում: