Թող դռներից ճանկռեն. ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
25/03/2019 14:53

Թող դռներից ճանկռեն. ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)

Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի, կառավարության այսօվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն», - ասաց նա։
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա իր շատ հստակ դիրքորոշումն է:
 
«Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել, թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն», - ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը շեշտեց՝ չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել։
 
«Հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով, չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։