25/03/2019 12:23
Կառավարության արտահերթ նիստի օրակարգում աջակողմյան ղեկով մեքենաների հարցն է
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ ի թիվս այլ հարցերի՝ արտահերթ նիստի օրակարգում է նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցը, որը կներկայացնի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
«Խնդիրն այն է, որ եթե տեխնիկական փոփոխությունը չանենք, բերված մեքենաները ոչինչ չեն կարող անել», - կառավարության նախորդ նիստին ասել էր Հակոբ Արշակյանը։
«Եկեք այսպես անենք, կոմիտեում քննարկենք, եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք արտահերթ նիստ ու հրատապ հարցերը քննարկեք։ Պետք չի բերել վերջին րոպեին ու մտցել օրակարգ հրատապ հարցերը», - արձագանքնել էր վարչապետ Փաշինյանը։