Քոնոր Մակգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
26/03/2019 12:09

Քոնոր Մակգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Քաշային երկու կատեգորիաներում UFC նախկին չեմպիոն  իռլանդացի մարզիկ Կոնոր Մակգրեգորը հայտարարել է, որ ավարտում է կարիերան:

«Ընկերներ, արագ հայտարարություն: Այսօր որոշում եմ կայացրել ավարտել մարզական կարիերաս: Հաջողություն եմ մաղթում գործընկերներիս առաջիկա մենամարտերում: Միանում եմ թոշակի անցած ընկերներիս», - գրել է Մակգրեգորը Twitter-ում:

Իր  վերջին մենամարտում, որը կայացել էր հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում, իռլանդացի մարզիկը  պարտվել էր Հաբիբ Նուրմագոմեդովին:

Քոնոր Մակգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին