ՊԵԿ-ի կողմից առաջին եռամսյակում ապահովվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, ավելին, քան ծրագրված էր. Լուսինե Մկրտչյան
26/03/2019 20:04

ՊԵԿ-ի կողմից առաջին եռամսյակում ապահովվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, ավելին, քան ծրագրված էր. Լուսինե Մկրտչյան

Պետական եկամուտների կոմիտեի կողմից մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, Aysor.am-ին տեղեկացրեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

«Ըստ եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը կազմում է 285.1 մլրդ դրամ: Մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 290.2 մլրդ դրամ եկամուտ», - ասաց Լուսինե Մկրտչյանը:

Նկատենք, որ 2019-ի պետական բյուջեի մասին Հայաստանի օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը սահմանված է 1401.8 մլրդ դրամ: 

Այդուհանդերձ, ՊԵԿ-ի մեր աղբյուրները նշում են, որ ՊԵԿ-ում անհանգստացած են հարկահավաքման մասին մամուլում հրապարակվող  տեղեկություններից և դրանք համարում հանրությանը մոլորեցնելու վարքագիծ: 

Մկրտչյանը, սակայն, այլ հարցերի չպատասխանեց և միայն նշեց. «Մյուս բոլոր մանրամասները առաջին եռամսյակի հարկահավաքագրման պատկերի հետ կապված կհրապարակվի ՊԵԿ նախագահի առաջիկա ասուլիսում, որը տեղի կունենա ապրիլի առաջին տասնօրյակում»:

ՊԵԿ-ի կողմից առաջին եռամսյակում ապահովվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, ավելին, քան ծրագրված էր. Լուսինե Մկրտչյան