Պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում գտնվող շատ շենքերի ծախսերը դուրս են կոմիտեի լիազորությունից. Նարեկ Բաբայան
26/03/2019 14:45

Պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում գտնվող շատ շենքերի ծախսերը դուրս են կոմիտեի լիազորությունից. Նարեկ Բաբայան

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին ի թիվս այլ հարցերի, նշեց նաև համակարգի անշարժ գույքի պահպանման և շահագործման հարցը։

«Ամբողջ անշարժ գույքը գտնվում է Պետական գույքի վարչության հաշվեկշռում, սակայն առկա ծախսերի համար ոչ մի դրամ չի հատկացվում։ Ոչ մի աջակցություն ինստիտուտները չեն ստացել նույնիսկ բնական աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքում», - ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Aysor.am-ը ԳԱԱ նախագահի բարձրացրած հարցի շուրջ զրուցեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ.

«Պետական գույքի կառավարման կոմիտեն ֆինանսավորում չի հատկացնում։ Պետական շատ շենք-շինություններ կան, որոնք գտնվում են կոմիտեի բալանսում, բայց նրանց սպասարկման հետ կապված ծախսերը դուրս է կոմիտեի լիազորություններից», - ասաց Նարեկ Բաբայանը։

Նա նշեց, թե կան շենքեր, որոնք չեն օգտագործվում.

«Հասկանում եմ, որ կա խնդիր, մաշվածությունն է ավելանում, սպասարկման հետ կապված շատ հարցեր կան, և եթե չկա համապատասխան ֆինանսավորում, բանականաբար, գույքն օրեցօր ավելի վատթար վիճակում է հայտնվում»։

Մյուս կողմից էլ, Նարեկ Բաբայանի խոսքով՝ շատ հաստատություններում կառավարման արդյունավետության խնդիրը կա։ Համապատասխան հաստատությունները եկամուտները չեն գեներացնում, որպեսզի կարողանան պատշաճ մակարդակով սպասարկել շենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում գտնվող շատ շենքերի ծախսերը դուրս են կոմիտեի լիազորությունից. Նարեկ Բաբայան