27/03/2019 14:04
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է հակաարբանյակային զենք
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում, հայտնել է NDTV հեռուստաալիքը:
«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է: Երեք րոպեից էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցել է արբանյակը երկրամերձ ուղեծրում», - ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:
Վարչապետն այդ իրադարձությունը պատմական է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանն են հասել նման նվաճումների: