Նավթի համաշխարհային գներն աճում են
27/03/2019 12:53

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի  մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,67 դոլարով՝ հասնելով մինչև 68,03 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,12 դոլարով և կազմում է 59.94 դոլար մեկ բարելի դիմաց։

Նավթի համաշխարհային գներն աճում են