27/03/2019 16:14
Սամվել Կարապետյանը Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցություն է տրամադրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման և հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար: