29/03/2019 12:27
ՀԴՄ-ների ներկրման և իրացման դաշտը կազատականացվի
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀԴՄ ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները:
Դավիթ Անանյանը նշեց՝ ըստ որոշման նախածգերից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությոնը սահմանափակվելու է զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամեձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնկական սպասարկումը ապահովելով:
Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները: Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկում են վերանայել և ուժ կորցրած ճանաչել ՀԴՄ սարքերի մի շարք տեխնկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն:
«Ըստ էության, մենք ազատականացնում ենք Հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վաճառքի և տեխնկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը», - ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սա նաև այն ցավոտ հարցերի մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստացել:
«Ես կարծոմ եմ, որ պետական մենաշնորհից հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումը իր դրական էֆեկտը պետք է բերի, ճիշտ է, դա պետք է արվի փուլային, քանի որ որոշակի ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, քանի որ եթե ՀԴՄ-ն չի աշխատելու, մենք գնալու և տուգանելու ենք, պետք է վերահսկելի լինեն և ազատականացումը սահուն լինի», - ասաց փոխվարչապետը։