Մեսսին կարոտում է Ռոնալդուին
30/03/2019 18:00

Մեսսին կարոտում է Ռոնալդուին

«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անկեղծացել է, որ  կարոտում է  «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է SovSport-ը:

«Ես կարոտում եմ Ռոնալդուին: Չնայած այն բանի, որ  շատ էի տխրում, երբ նրան տեսնում էի տիտղոսներով, այնուամենայնիվ, Ռոնալդուն հեղինակություն էր փոխանցում Իսպանիայի առաջնությանը», — մեջբերում է  Մեսսիին Goal.com-ը:

Մեսսին կարոտում է Ռոնալդուին