Զլատանը վաստակել և իրականացրել է երկու 11 մետրանոց
01/04/2019 13:55

Զլատանը վաստակել և իրականացրել է երկու 11 մետրանոց

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՄԼՍ-ում  «Պորտլենդ Թիմբերսի» հետ հանդիպման ժամանակ  (2:1) դուբլի հեղինակ է դարձել:

Երկու գոլերն էլ  37-ամյա շվեդն իրականացրել է 11 մետրանոցից, որոնք ինքն է վաստակել;

Երկրորդ 11 մետրանոցն Իբրահիմովիչն իրականացրել է Անտոնին Պանենկի ոճով:

Ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակել է երկու հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

Զլատանը վաստակել և իրականացրել է երկու 11 մետրանոց