01/04/2019 14:26
Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհու դերակատարը
77 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Տանյա Մալեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհու դերն է խաղացել «Գոլդֆինգեր» ֆիլմում, հայտնել է Daily Mirror-ը՝ հղում անելով բոնդիանայի մենեջերներին:
«Խորապես ցավում ենք, որ Տայնա Մալեն, որը Թիլլի Մաստերսոնին է մարմնավորել «Գոլդֆինգերում», մահացել է», - թերթը մեջբերում է մենեջերների հայտարարությունից:
Իր կարիերան Մալեն սկսել է որպես մոդել: 1964 թվականին նա խաղացել Է Բոնդի ընկերուհու դերը, որպես նրա զուգընկեր է հանդես եկել Շոն Քոններին: