02/04/2019 16:35
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անհրաժեշտության հարցը կքննարկվի 2025 թվականից հետո. ԿԲ փոխնախագահ
Եվրասիական տնտեսական միության օրակարգում անդամ երկրներում միասնական արժույթի անցնելու հարց չկա, այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։
«Միասնական արժույթի անհրաժեշտությունը սկսելու ենք քննարկել 2025 թվականից հետո։ Դա շատ հստակ մեսիջ է, որը տրված է եղել և ըստ էության, հաշվի առնելով Եվրոմիության փորձը, կարող ենք ասել, որ տասնյակ տարիների մասին խոսքը կարող է գնալ, եթե հարցը համարվի արդիական։ Այսինքն՝ մինչև 2025 թիվ որևիցե խնդիր չկա», - հավելեց Աբրահամյանը։