ԵԱՏՄ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն
02/04/2019 15:58

ԵԱՏՄ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

Ազգային ժողովում կանցկացվեն լսումներ՝ Հայաստանի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում թեմայով, այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելով ի՞նչ իրավիճակ է ԵԱՏՄ-ում և ի՞նչ զարգացումներ կան», - նշեց Մելքումյանը։

Լսումներին, պատգամավորի փոխանցմամբ, կհրավիրվեն շահագրգիռ կողմերը, մասնավորապես, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ փոխվարչապետերից մեկը։

Լսումները կկայանան մայիսին։

ԵԱՏՄ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն