Ռեփեր  Nipsey Hussle-ին հնարավոր սպանողի անունը հայտնի է
02/04/2019 14:20

Ռեփեր Nipsey Hussle-ին հնարավոր սպանողի անունը հայտնի է

Լոս Անջելեսի ոստիկանությունը  հայտնել է ռեփեր Nipsey Hussle-ի սպանողի ենթադրյալ կասկածյալի անունը, հայտնում է РИА «Новости»-ն:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն օգնություն է խնդրել քաղաքացուց, որպեսզի ձերբակալի կասկածյալին:

«Կասկածյալի ինքնությունը պարզվել է: Նա 29-ամյա Էրիկ Հոլդերն է, որը բնակվում է Լոս Անջելեսում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռեփեր Nipsey Hussle-ը (Էրիմաս Ասգհեդոմ) մահացել է 33 տարեկանում Լոս Անջելեսում՝ հրազենային վնասվածքի հետևանքով, հագուստի իր խանութի հարևանությամբ: