03/04/2019 14:16
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաները դասընթացներ են անցնում, որ աշխատանքի անցնեն ԱԱԾ-ում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաները դասընթացներ են անցնում, որ աշխատանքի անցնեն ԱԱԾ-ում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Արդեն մեկ ամիս է, ինչ սկսել են դասընթացը, տղաներից մեկը հաշվապահության կուրսերն է ավարտում, ինքն ուներ հաշվապահական կրթություն, պարզապես ցանկանում էր կատարելագործվել, ամենաուշը մեկ ամսից կավարտեն», - նշեց Շ. Դանիելյանը։
Նա նշեց, որ կուրսերն անց են կացվում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
«Բոլոր դասընթացները կենտրոնում են, մենք հատուկ ուսումնական սենյակներ ունենք», - ասաց Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։