Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան վերսկսելու մասին
04/04/2019 11:18

Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան վերսկսելու մասին

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան  վերսկսելու մասին՝ այն ավարտելուց  9 օր անց:

«Ես ցանկանում եմ շարունակել առաջ ընթանալ տարբեր կրոնների և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իմ երկրպագուների հետ: Սա մեկ աշխարհ է և այն բոլորի համար է: Կտեսնվենք  ութանկյունում», — գրել է նա  Twitter-ում:

Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին մարտի 26-ին:

Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերան վերսկսելու մասին