Ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
04/04/2019 11:56

Ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց առաջարկել Ազգային ժողովին հրավիրել արտահերթ նիստ։

Նիստը կհրավիրվի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին։

Նիստում ընդգրկվելու են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

Ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի