2019-ի առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար. Փաշինյան
04/04/2019 13:23

2019-ի առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար. Փաշինյան

2019 թվականի առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը՝ 912, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժմիով ներդրումների մասին է:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ հինգ միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ:

«Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումնեի մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6,5 անգամ», - ասաց նա։

Վարչապետը նշեց, որ մոտավորապես նույն իրավիճակն է 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ:

2019-ի առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար. Փաշինյան