.jpg)
Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել
Aysor.am-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից տեղեկացավ, որ երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրաանցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:
Այս պահին երգչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին: