.jpg)
05/04/2019 11:50
«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Վարանին
«Ռեալը» մտադիր չէ հրաժեշտ տալ պաշտպան Ռաֆայել Վարանին, որը մրցաշրջանից հետո մտադիր է փոխել ակումբը:
Մադրիդցիները պատրաստ են 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 6 միլիոն եվրոյից դարձնել 9 միլիոն: Այդ դեպքում Վարանը կդառնա «Ռեալի» ամենաթանկարժեք խաղացողներից մեկը:
Թագավորական ակումբը մտադիր է նրա պայմանագիրը երկարաձգել 2020 թվականից ոչ ուշ: