Նիկոլ Փաշինյանի ազգականի վերաբերյալ քրգործը հարուցվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով
05/04/2019 19:26

Նիկոլ Փաշինյանի ազգականի վերաբերյալ քրգործը հարուցվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հոդվածով է քրեական գործը հարուցվել, Վանեցյանը պատասխանեց. «Կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է երեկ։ Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»։

Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ։

Նշենք, որ երեկ երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ազգականը ենթադրյալ չարաշահումների համար կարող է հայտնվել քրեական գործի թիրախում ու նշել, որ իր «անմիջական ցուցումով» քրեական գործ է հարուցվել մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։

Նիկոլ Փաշինյանի ազգականի վերաբերյալ քրգործը հարուցվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով