Տոմսերի արժեքը 2500 դրամ է, պայմանները՝ հարմարավետ. վարչապետը ծանոթացավ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի ծառայություններին (Տեսանյութ)
05/04/2019 11:02

Տոմսերի արժեքը 2500 դրամ է, պայմանները՝ հարմարավետ. վարչապետը ծանոթացավ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի ծառայություններին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Երևան-Գյումրի արագընթաց գնացքով մեկնել է Գյումրի: Նա գնացքի առաջին ուղևորներից է:

Վարչապետի հետ գնացքով Գյումրի են մեկնում նաև որոշ նախարարներ և պատգամավորներ:

Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը շրջեց գնացքով և ցուցադրեց դրա կահավորումն ու ծանոթացրեց ուղևորության մասնրամասներին:

Նոր գնացքով ճանապարհի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե, իսկ տոմսի արժեքը՝ 2500 դրամ: