Մարզադաշտ՝ պլաստիկե թափոններից
06/04/2019 13:25

Մարզադաշտ՝ պլաստիկե թափոններից

Անցյալ տարի Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հավաքվել էր պլաստիկից մեկանգամյա օգտագործման մեծաքանակ սպասք: 
 
Միջոցառման  կազմակերպիչներն առաջարկել են  ՖԻՖԱ-ին  թափոններից ֆուտբոլի դաշտի համար  արհեստական ծածկ ստեղծել:
 
Դրա  համար օգտագործվել է 2,5 տոննա պլաստիկ թափոն կամ 50 հազար մեկանգամյա օգտագործման բաժակ: Նախագծի արժեքը  կազմել է 10 միլիոն ռուբլի: Մարզադաշտը գտնվում է Սոչիում: