«Տորոնտոն» հերքել է Ռոբբենի տրանսֆերի հնարավորությունը
08/04/2019 18:10

«Տորոնտոն» հերքել է Ռոբբենի տրանսֆերի հնարավորությունը

«Տորոնտոն» ոչ ստույգ է անվանել «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենի տրանսֆերի հնարավորության մասին լուրերը:
 
Այս մասին տեղեկացնում է ESPN-ի թղթակից Թեյլոր Թուելմենը:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԼՍ-ի ակումբներից մեկը պատրաստ է համաձայնագիր ստորագրել 35-ամյա հոլանդացու հետ՝ մինչև 2019 թվականի ավարտ:
 
Ռոբբենը լքելու է «բավարիան»՝ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով:
«Տորոնտոն» հերքել է Ռոբբենի տրանսֆերի հնարավորությունը