08/04/2019 13:55
ԱՄՆ-ն Խաֆթարից պահանջել է դադարեցնել Թրիպոլիի վրա հարձակումը
Միացյալ Նահանգները մարշալ Խալիֆա Խաֆթարի բանակի ստորաբաժանումներից պահանջում է անմիջապես դադարեցնել Լիբիայի մայրաքաղաք Թրիպոլիի վրա հարձակումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թրիպոլիի մոտակայքում ռազմական հարձակմամբ: Մենք հստակ հասկացրել ենք, որ դեմ ենք Խալիֆա Խաֆթարի ուժերի հարձակմանը և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել Լիբիայի մայրաքաղաքի դեմ այդ ռազմական գործողությունները: Ուժերը պետք է վերադառնան նախկին դիրքեր»,- նշված է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը հավելել է, որ էսկալացիան պետք է դադարեցնեն հակամարտության 2 կողմերը: