.jpg)
Կարծում եմ՝ ԱԱԾ-ն հիմա այդքան էլ հարմար վիճակում չի գտնվում, շտապողականություն է ցուցաբերել. Արա Ղազարյան
Կարծում եմ՝ ԱԱԾ-ն հիմա այդքան էլ հարմար վիճակում չի գտնվում, շտապողականություն է ցուցաբերել։ Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժային այդ կառույցին հանձնարարել է ուշադրություն դարձնել ֆեյքերի խնդրին։
«Մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է՝ ազատ խոսքը պահվի ինքնակարգավորման դաշտում և քաղաքացիաիրավական հարաբերություններում, և թող քրեական հետապնդման մարմինները, առավել ևս՝ ԱԱԾ-ն այդ դաշտ չմտնեն, առավել ևս, որ վերջնի գործունեությունը գաղտնի է։ Երբ գաղտնիացված կառույցը «ձեռքի հետ» քրեական հետապնդում է իրականացնում, հանրային վերահոսկողությունն արդեն չի աշխատում։ Այս սկզբունքից ելնելով՝ ԵԽ կառույցներն առաջարկել են հստակ տարանջատել ԱԱԾ-ի գործառույթները հանրային իրավունքի դաշտում», - ասաց բանախոսը։
Արա Ղազարյանի խոսքով՝ երբ ԱԱԾ-ն հանդես եկավ նման նախաձեռնությամբ, և արդեն կա ձերբակալված անձ, ինքը մտածում է՝ գործը Քրեական օրենսգրքի որ հոդվածի տակ պետք է անցկացվի՝ գուցե ահաբեկչությնա մասին կեղծ տեղեկություն հաղորդելու։
«Կարծում եմ այս նախաձեռնությունն այստեղ էլ կանգ կառնի», - նշեց միջազգային իրավւնքի մասսնագետը։