Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ
09/04/2019 17:21

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ

Հարձակվող Լուիս բՍուարեսը շարունակելու է հանդես գալ «Բարսելոնի» կազմում:
 
Mundo Deportivo-ի տեղեկությամբ՝ ուրուգվայցին ակումբին ասել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
 
«Բարսելոնին» մտահոգում է Սուարեսի տարիքը և ծնկի հետ խնդիրները, սակայն դա չի կարող խանգարել պայմանագրի երկարաձգմանը:
Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ