Մենք հրաշալի թեկնածուներ ունենք. Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրիի թատրոնի գեղղեկի պաշտոնի մասին

09/04/2019 19:27

Մենք հրաշալի թեկնածուներ ունենք. Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրիի թատրոնի գեղղեկի պաշտոնի մասին


Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը տեղի կունենա ապրիլի 26-ին: Թատրոնի անձնակազմի միաձայն որոշմամբ՝ իրենց թեկնածուն նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն է:

Վերջինս Մշակույթի նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով տնօրենի ԺՊ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը ստանձնեց երևանի փոխքաղաքապետի պարտականությունները:

«Ամբողջ կոլեկտիվը որոշեց, որ մրցույթում թատրոնն ունենա իր ներկայացուցիչը, ու այդ մրցույթին մասնակցելու եմ ես: Իսկ թե ինչու ես` ասեմ. արդեն երկար տարիներ է, որ ես թատրոնում եմ: Երկու տարի առաջ մենք նորից թատրոնի տնօրենի նշանակման խնդրին ենք առնչվել: Ցավոք, 2016 թվականի մեր փորձը ցույց տվեց, որ կան թատրոն մտնել ցանկացող մարդիկ, ովքեր բացարձակ պատկերացում չունեն թատրոնից: Փառք Աստծո, թատրոնը ճիշտ տնօրեն ունեցավ, ու այս երկու-երեք տարիների ընթացքում մենք շատ լավ աշխատեցինք: Եթե թեկնածուների մեջ կլինի մեկը, ով պատրաստ է միանալ մեր ընթացքին ու որպես տնօրեն շարունակի լավ աշխատել, թատրոնը տանի առավել մեծ զարգացման ու առաջընթացի, ապա ես՝ որպես գեղարվեստական ղեկավար, պատրաստ եմ սիրով նրան ձեռք մեկնել ու իր հետ աշխատել: Հատկապես, որ ինձ առավել հարազատ է գեղարվեստական ղեկավարի աշխատանքը: Կարևոր է, որ գեղարվեստական որակի հետ մեկտեղ մենեջմենթական լավ թիմ ունենաս, որը կկարողանա ներկայացումները վաճառել, աշխատել ի շահ թատրոնի», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լյուդվիգ Հարությունյանը:

Հատկանշական է, որ Գյումրու Դրամատիկականում վերջին տարիներին ձևավորված լավագույն տանդեմը Տիգրան Վիրաբյան-Լյուդվիգ Հարությունյան զույգն էր. տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, ովքեր աշխատում էին ի շահ թատրոնի՝ միմյանց չխանգարելով: Հենց այդ փորձն էլ հաշվի առնելով՝ Լ. Հարությունյանը շեշտում է՝ գեղղեկավարի համար չկա առավել մեծ հաճույք, քան, երբ լավ տնօրեն ունես, ով իր գործում պրոֆեսիոնալ է ու թատրոնի նմատմամբ հոգատար:

«Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ինձ հեշտ էր աշխատել Տիգրան Վիրաբյանի հետ: Նա երկար տարիներ դերասան է եղել, հետո՝ մենեջեր ու տնօրեն: Վերջին 2-3 տարիների ընթացքում մենք թատրոնի ներսում խնդիրներ չենք ունեցել: Թատրոնը շատ նուրբ վայր է, ինտրիգների դեպքում մեծ կորուստ է ունենում», - նշեց նա:

Մրցույթում հաղթելու պարագայում՝ Լյուդվիգ Հարությունյանը կառչած չի մնա գեղարվեստական ղեկավարի աթոռից, ու համատեղելու խնդիր չի ունենա: Ասում է՝ Գյումրու թատրոնն ունի հրաշալի ռեժիսորներ, ովքեր կարող են թատրոնի գեղարվեստական ղեկը պահել: Իր համար մի բան հստակ է՝ եթե հաղթեց տնօրենի մրցույթում, թատրոնի գեղարվեստական մասը ևս չպետք է տուժի:

«Գիտեք, շուրջ երեք տարի առաջ ես և նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը որոշեցինք՝ թատրոնում բեմադրություններ պետք է անեն ոչ միայն մեր թատրոնի ռեժիսորները, այլև՝ դրսից հրավիրվածները: Այսկերպ, պահպանելով թատրոնի գեղագիտությունն ու ճաշակը՝ տարբեր ռեժիսորներ են ներգրավվում: Ներկայումս էլ պատրաստվում եմ Երևանից ռեժիսոր հրավիրել, ով նոր ներկայացում կպատրաստի մեր փոքր՝ Մհեր Մկրտչյան բեմում: Բայց ասեմ, որ մեր թատրոնի պարագայում՝ երկու պաշտոնները (տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ հեղ.) չեն համատեղվի, հատկապես, որ թատրոնում կան հրաշալի ռեժիսորներ: Եթե ես հաղթեմ մրցույթում ու դառնամ տնօրեն, թատրոնն առանձին կունենա գեղարվեստական ղեկավար: Այդ պաշտոնի համար մենք հրաշալի թեկնածուներ ունենք թատրոնում՝ Նիկոլայ Ծատուրյան, Ասպրամ Բաղդասարյան, Հովհաննես Հովհաննիսյան, ովքեր երկար տարիներ աշխատել են: Կարծում եմ՝ կոլեկտիվի համաձայնությամբ՝ իրենցից որևէ մեկը կստանձնի այդ պարտականությունը: Իսկ եթե մրցույթը չհաղթահարեմ, բնականաբար, ինքս կմնամ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում ու կշարունակեմ աշխատել իմ ստեղծագործական խմբի հետ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Գեղարվեստական ղեկավարն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը համաձայն չէ այն պնդման հետ, որ տնօրենի աշխատանքը զուտ վարչարարական է ու գեղարվեստական մասի հետ առնչություն չունի: Չէ՞ որ գեղարվեստական ղեկավարին տնօրենն է նշանակում, նույնիսկ դերասանին տնօրենն է ընդունում, ուրեմն կարևոր է, որ նա թատրոնում աշխատած լինի ու պատկերացում ունենա, թե ինչ է այն, իմանա դրա խնդիրները, անհրաժեշտությունները:

Նկատեցինք՝ գուցե գեղարվեստական ղեկավարները ձգտում են տնօրենի պաշտոնին, քանի որ հենց վերջիններս են որոշում՝ ո՞ւմ աշխատանքի ընդունել և ո՞ւմ ազատել թատրոնից, ընդհուպ՝ գեղարվեստական ղեկավարներին: Ու հենց տնօրենի որոշումից է կախված՝ ո՞վ կձևավորի թատրոնի գեղարվեստական ճաշակը:

«Ձեր ասածը լիովին ճիշտ է: Երբեմն ասում են՝ տնօրենը գեղարվեստական աշխատանքի հետ ի՞նչ կապ ունի: Բայց եթե գեղղեկավարին, դերասանին գործի է ընդունում տնօրենը, եթե գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական մտքերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է տնօրենի համաձայնությունը, քանի որ նա է ֆինանսական հարցերը լուծողը, ապա նա, բնականաբար, լիովին կապ ունի գեղարվեստական աշխատանքների հետ: Ու այդ պաշտոնում պետք է լինի մարդ, ով տվյալ թատրոնի համար ճիշտ գեղղեկավար կընտրի»,-ընդգծեց Լ. Հարությունյանը:

Անդրադառնալով օրեր առաջ բարձրաձայնած իր այն մտահոգությանը, թե Գյումրու քաղաքային իշխանություններն ու Շիրակի մարզից ընտրված ԱԺ նորընտիր պատգամավորները թատրոն չեն այցելում ու անգամ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ուշադրություն չեն դրսևորել, նկատեց՝ իրականում իր մտքերը փոքր ինչ աղավաղված են ներկայացրել.

«Ես մի քիչ այլ բան եմ ասել. ընդունված ավանդույթ է եղել, որ Գյումրիի քաղաքական իշխանության ներկայացուցիչները, գյումրեցի պատգամավորներն այցելեն մեր թատրոն: Ցանկությունս եմ հայտնել, որ այդ ավանդույթը շարունակվի: Գուցե փոքր-ինչ վրդովված եմ արտահայտվել, չի բացառվում: Իմ մտահոգությունը նրանում էր, որ վերջին շրջանում մենք բազմաթիվ հյուրախաղերի ենք գնացել, մեծ հաջողություններ ենք ունեցել, ու շատ կցանկանամ, որ մեր քաղաքական գործիչները ոչ թե նյութական, այլ՝ բարոյական աջակցություն ցուցաբերեն թատրոնին, հաճախ այցելեն, հանդիպեն: Հավատացնում եմ, որ ոչինչ չեն կորցնի, միայն կգտնեն»:

Օրենքի թերի լինելը ցանկացած ոլորտում ամենաթողություն է առաջացնում: Մշակութային ասպարեզում տեղ գտած խնդիրների մեծ մասի պատճառն էլ, անշուշտ, թատրոնի օրենքի բացակայությունն է: Դրա վառ ապացույցը վերջին ամիսներին թատրոններում ստեղծված իրավիճակն է:

Ամենաթարմն, անխոս, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծված խառնաշփոթն է, որի առանցքում Մշակույթի նախարարություն-Օպերայի թատրոն փոխադարձ մեղադրանքներն են: Արի ու տես, որ վերջապես թատերական գործիչների համբերության բաժակն էլ լցվեց, ու այս անգամ բոլորը միաձայն համախմբվեցին ու բարձրաձայնեցին Մշակույթի նախարարության, իրենց իսկ խոսքով, սխալ կառավարման դեմ:

Ի դեպ, Թատրոնի օրենք պահանջող արվեստագետները  այս անգամ պահանջում էին, որ շրջանցվի ՏԻՄ օրենքը, ըստ որի Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, քանի որ չի թույլատրվում միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը:

«Կարծում եմ՝ եթե լինի թեկնածու, ով հստակ գիտի իր անելիքը, նման խնդիր չի լինի, Օպերայի աշխատակիցները նրան գրկաբաց կդիմավորեն: Համոզված եմ՝ այդ մարդիկ ուզում են աշխատել մի մարդու հետ, ով արդեն շատ լավ գիտի, թե ինչպես պետք է այդ թատրոնում աշխատել: Ինչպես վերևում ասացի՝ ամեն ինչ տնօրենն է որոշում, ու հաճախ անհաջող ընտրված տնօրենը կարող է գալ ու խանգարել գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական ընթացքը, թատրոնի ընթացքը: Ու սա այն դեպքն է, որ ես կողմ եմ Օպերայի թատրոնի դերասանների պահանջին: Մարզային թատրոնները միշտ էլ ներգրավված են եղել ընդհանուր դաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Իհարկե, մենք էլ միացել ենք Թատերական գործիչների պահանջին՝ վստահ լինելով, որ եթե մեր կոլեգաներն ինչ-որ բան են պահանջում, ապա դա միայն ի շահ թատրոնի է: Կցանկանամ, որ պահպանելով օրենքը՝ չտուժվի նաև թատրոնը»,-շեշտեց թատերական աշխարհի Գյումրու ներկայացուցիչը:

Առանձնացնելով Մշակույթի նախարարության ֆունկցիան՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ յուրաքանչյուր թատրոնի ճիշտ կառավարումը պետք է լինի տվյալ թատրոնի պարտականությունը, իսկ գերատեսչությունը պիտի ուղղակի հետևողական լինի:

«Ես շատ կուզեմ, որ թատրոնն այնքան լավ աշխատի, որ նախարարության աջակցության կարիքը չունենա, կամ՝ քիչ ունենա: Բայց մեկտեղ կուզեմ, որ այնտեղի աշխատակիցները հաճախակի այցելեն թատրոն, դրա կողքին լինեն, ներկայացումներ դիտեն: Իրենց կայացրած որոշումներն էլ թող բխի միմիայն թատրոնի շահերից»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը