Ազարը հրաժարվելու է «Չելսիի» հետ նոր նպայմանագրից, եթե ակումբն անգամ հրաժարվի իրեն վաճառել
10/04/2019 17:00

Ազարը հրաժարվելու է «Չելսիի» հետ նոր նպայմանագրից, եթե ակումբն անգամ հրաժարվի իրեն վաճառել

«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը չի պատրաստվում ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, եթե անգամ նրան ընթացիկ տարվա ամռանը թույլ չտան այլ ակումբ տեղափոխվել:
 
Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ «Ռեալը» ցանկանում է հնարավորինս արագ ձևակերպել Ազարի տեղափոխությունը, բայց մտադիր չէ բելգիացու համար 100 միլիոն ֆունտից ավել գումար վճարել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է 2020 թվականին:
 
Նշվում է, որ անձամբ Ազարը չի պատրաստվում լսել «Չելսիի»՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկները և բանակցություներ վարել: Դա կարող է ակումբի ղեկավարությանը ստիպել մտածել տրանսֆերը վաճառելու մասին, քանի որ 2020 թվականին Ազարն արդեն կարող է անվճար հեռանալ:
 
28-ամյա Ազարը «Չելսի» է տեղափոխվել «Լիլից» 2012 թվականին:
Ազարը հրաժարվելու է «Չելսիի» հետ նոր նպայմանագրից, եթե ակումբն անգամ հրաժարվի իրեն վաճառել