Կլոպը մարզչական կարիերայում տոնել է 400-րդ հաղթանակը
10/04/2019 13:35

Կլոպը մարզչական կարիերայում տոնել է 400-րդ հաղթանակը

«Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել է  «Պորտուին»՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ (2:0):

Լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար  դա  իր կարիերայի 400-րդ հաղթանակն է դարձել:

111 հաղթանակ է նա տոնել «Լիվերպուլի» հետ, 180՝ Դորտմունդի  «Բորուսիայի» և  109-ը՝ «Մայնցի»:

Կլոպը մարզչական կարիերայում տոնել է 400-րդ հաղթանակը