10/04/2019 12:03
Երևանում տեղի կունենա ՌԴ ռազմակայանին հողատարածքների ու գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը
Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 10-13-ը:
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման ծախսերը կկատարվեն 2019 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին: