.jpg)
11/04/2019 16:49
«Բարսելոնի» ֆուտբոլիստները չեն ցանկանում Գրիզմանին տեսնել ակումբում
«Բարսելոնի» ֆուտբոլիստները չեն ցանկանում «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին տեսնել ակումբում:
28-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ ակումբի խաղացողների դիրքորոշման մասին «Բարսայի» տնօրենների խորհուրդը տեղյակ չէ, հայտնել է լրագրող Մանու Կարրենիոն՝ El Larguero եթերում:
Գրիզմանի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: