Կոկորինին և Մամաևին դատարանի շենքից տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
11/04/2019 18:21

Կոկորինին և Մամաևին դատարանի շենքից տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

Ֆուտբոլիստներ Պավել Մամաևին, Ալեքսանդր Կոկորինին, նրա եղբորը՝ Կիրիլին, նաև Ալեքսանդր Պրոտոսովիցկուն դուրս են հանել Մոսկվայի Պրեսենսկու դատարանի շենքից՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո:
 
Նշվում է, որ գործի վերաբերյալ նիստը կվերսկսվի՝ դատարանի շենքում իրավապահների կողմից անհրաժեշտ բոլոր ստուգումների ավարտից հետո: 
 
Հաղորդվում է, ականապատման մասին անանուն հաղորդագրությունն ուղղարկվել է դատարանի էլեկտրոնային փոստի հասցեով:
Կոկորինին և Մամաևին դատարանի շենքից տարհանել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով