Մեսսին ստացել է քթի միջնապատի ճաք
11/04/2019 14:00

Մեսսին ստացել է քթի միջնապատի ճաք

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ  կատալոնական «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի  վնասվածքի մասին մանրամասներ, հայտնում է SovSport.ru-ն:

Հանդիպման 30-րդ րոպեին «կարմիր սատանաների» պաշտպան Քրիս Սմոլլինգը գնդակի համար պայքարում ձեռքով հարվածել էր Մեսսիի քթին, ինչի հետևանքով նրա մոտ արյունահոսություն էր սկսվել:

AS-ի փոխանցմամբ՝  բժիշկները բացառել են նրա մոտ կոտրվածք, սակայն նշել են, որ ֆուտբոլիստը ստացել է քթի միջնապատի ճաք:

Ենթադրվում է, որ դա չի խանգարի արգենտինացուն մասնակցել ապրիլի 16-ին կայանալիքի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին:

Մեսսին ստացել է քթի միջնապատի ճաք