.jpg)
11/04/2019 16:55
Գազի գնի ձևավորման խնդրով քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը. «Գազպրոմ Արմենիա»
Բնական գազի գնի ձևավորման խնդրով ներկայումս աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը, Aysor.am-ին ասացին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
«Բանակցությունների և աշխատանքային քննարկումների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշեցին ընկերությունից:
Ավելի վաղ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ին ասել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, որ մինչև հուլիսի 1-ը պետք է ներկայացնեն համաձայնագիր՝ սահմանին առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի գնի ձևավորման մեխանիզմները վերանայելու համար։
Հարցին, թե ինչի հաշվին է, որ սպառողը չի զգում գնի բարձրացումը, ով է իր վրա վերցնում այդ թանկացումը, «Գազպրո՞մը», Գ.Բաղրամյանն ասաց, որ այս պահին այդ հարցը քննարկվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ապա ավելացրեց․«Ընկերության ներքին խնայողությունների հաշվին»: