Զինծառայողներին տեղափոխող ЗИЛ-ի վթարի փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր
12/04/2019 10:53

Զինծառայողներին տեղափոխող ЗИЛ-ի վթարի փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր

Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն։ 

Բոլորի վիճակը բավարար է։

Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Զինծառայողներին տեղափոխող ЗИЛ-ի վթարի փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր