12/04/2019 18:21
Քաղավիացայի կոմիտեն որոշել է երկարաձգել Boeing B-737-MAX 8-ի և 737 MAX 9-ի շահագործումը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է երկարաձգել մարտի 13-ին հրապարակված Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումն արգելող NOTAM-ը, քանի որ պատահարների պատճառների հետաքննությունը դեռևս չի ավարտվել, տեղեկացնում են կոմիտեից։
Նշվում է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուղիղ կապի մեջ է գտնվում Ամերիկայի Դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի (FAA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) ղեկավարների հետ ու շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ ստանալով ամենավերջին տեղեկությունները: