12/04/2019 11:07
Էկվադորում ձերբակալել են Ասանժի կողմնակցին
Էկվադորում ձերբակալված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցը զբաղվում էր պորտալի համար ծրագրային ապահովման մշակմամբ: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Ըստ պարբերականի՝ Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է Օլ Բինիին, որը Շվեդիայի քաղաքացի է:
Նշվում է, որ Բինին իսպաներենի չի տիրապետում:
Ընդ որում ոստիկանությունն Ասանժի կողմնակցի մոտ պաշտպանների չի թողնում: