«Ռեալը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» պաշտպան Ռայսով
15/04/2019 12:10

«Ռեալը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» պաշտպան Ռայսով

«Վեսթ Հեմիа» և «Չելսիի» նախկին պաշտպան Սքոթ Մինթոն հայտարարել է, որ «չագուչների» պաշտպան Դեքլան Ռայսը հայտնվել է  հերթական թոփ ակումբի ուշադրության կենտրոնում:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
 
«Լսել եմ, որ նույնիսկ  «Ռեալն» է թակել նրա դուռը և շփվել ընտանիքի հետ: Աղբյուրին չեմ նշի, սակայն նա վստահելի է», – հայտարարել է Մինթոն:
«Ռեալը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» պաշտպան Ռայսով