15/04/2019 17:13
Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանն՝ իր հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայողի մասին
Եթե հետ վերադառնանք ու տեսնենք, թե մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում Էդմոն Մարուքյանը, շատ բան կարող է ավելի հասկանալի դառնալ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե «ՀՀ քաղաքացին դեռ հպատակ է»:
Դիտարկմանը, որ բաց նամակով իրեն է դիմել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կապված ՊԵԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակից հետ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև, Սահմանադրության համաձայն, վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ցանկանում է բացատրություն ստանալ, թե ՊԵԿ-ի միջադեպի հետ կապված ինչում են իրեն մեղադրում։
Լրագրողը նշեց, որ առողջական խնդիրներով անձի է վարչապետը հորդորել աշխատանքից ազատվել, զգաստ կանգնել։
«Ասում են, որ՝ այ, Նիկոլը, մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։