15/04/2019 13:49
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
«Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից մի քանիսն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում Հալեպի հայ համայնքին պատկանող դարմանատանը:
Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչ միայն հայերը, այլ նաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները», - նշեց մեր զրուցակիցը:
Նազելի Էլբակյանից նաև հետաքրրքվեցինք՝ արդյոք Սիրիայում ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան, ինչին նա բացասական պատասխան տվեց։